18:02  ,  30 դեկտեմբերի, 2021

ԱԱ. Նակամուրան վարակվել է կորոնավիրուսով, երկրորդ մրցումային օրվա մեկնարկը հետաձգվել էր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրվա մեկնարկը հետաձգվել էր։ Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան վարակվել է կորոնավիրուսով։ Նա վատ ինքնազգացողություն է ունեցել։ Դրանից հետո է միայն թեստ հանձնել։

ՖԻԴԵ-ն հայտնել է, որ առավոտյան արած թեստերից մի քանիսի պատասխանները եւս դրական են։ Նակամուրան դուրս է մնացել պայքարից։ 13-րդ տուրը հետաձգվել էր 1 ժամով եւ մեկնարկել է Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հիշեցնենք, որ առաջին օրվա 12 տուրից հետո միանձնյա առաջատարը Լեւոն Արոնյանն է՝ 10 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում