02:08  ,  23 դեկտեմբերի, 2021

«Լիվերպուլը» պայքարից դուրս թողեց «Լեսթեր Սիթիին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պայքարից դուրս թողեց «Լեսթեր Սիթիին»։

Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 3։3։ 11 մետրանոցներով լիվերպուլյան թիմն առավելության հասավ 5։4 հաշվով։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Լոնդոնի «Արսենալը», «Չելսին» եւ «Տոտենհեմը»։

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

 «Լիվերպուլ» - «Լեսթեր Սիթի»՝ 3։3, 11մ՝  (տեսանյութ)

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 19, Դիոգու Ժոտա, 68, Տակումի Մինամինո, 90+5 - Ջեյմի Վարդի, 9, 13, Ջեյմս Մեդիսոն, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով