02:00  ,  23 դեկտեմբերի, 2021

ՊՍԺ-ն վերջին րոպեին խուսափեց պարտությունից, Ռամոսը հեռացվեց (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լորիանին» եւ միայն վերջին րոպեին խուսափեց պարտությունից՝ 1։1։

40-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի ֆրասիացի կիսապաշտպան Տոմա Մոնկոնդյուն։ 86-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց փարիզյան թիմի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը փոխարինման էր դուրս եկել 46-րդ րոպեին։

Արգենտինացի Մաոուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմին պարտությունից փրկեց արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի գոլը հիմնական ժամանակի վերջին րոպեին։

ՊՍԺ-ն 46 միավորով առաջին տեղում է եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Նիցայից»։

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

«Լորիան» - ՊՍԺ՝ 1։1 (տեսանյութ)

Տոմա Մոնկոնդյու, 40 - Մաուրո Իկարդի, 90

Հեռացում՝ Սերխիո Ռամոս (ՊՍԺ), 86, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում