21:26  ,  22 դեկտեմբերի, 2021

«Լացիոյի» եւ «Բոլոնիայի» հաղթանակները (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Վենեցիային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն, իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիան եւ իսպանացի կիսապաշտպան Ալբերտո Լուիսը։

«Լացիոն» 31 միավորով 8-րդն է, «Վենեցիան» 16-րդն է՝ 17 միավոր։

«Բոլոնիան» 3։0 հաշվով պարտության մատնեց «Սասուոլոյին» եւ 27 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։ «Սասուոլոն» 12-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Վենեցիա» - «Լացիո»՝ 1:3 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Ֆորտե, 30 - Պեդրո Ռոդրիգես, 3, Ֆրանչեսկո Աչերբի, 48, Լուիս Ալբերտո, 90+5

Հեռացում՝ Տաներ Տեսման («Վենեցիա»), 90+1

«Սասուոլո» - «Բոլոնիա»՝ 0։3 (տեսանյութ)

Ռիկարդո Օրսոլինի, 36, Աարոն Հիկի, 44, Ֆեդերիկո Սանտանդեր, 90+4

 «Ռոմա» - «Սամպդորիա»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

«Ինտեր» - «Տորինո»՝ 21։30

«Վերոնա» - «Ֆիորենտինա»՝ 21։30

«Էմպոլի» - «Միլան»՝ 23։45

«Նապոլի» - «Սպեցիա»՝ 23։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում