00:40  ,  17 դեկտեմբերի, 2021

Իսպանիայի գավաթ․ «Վալենսիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Արենտեյրոյին»

«Վալենսիան» դուրս եկավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։

Սեգունդան ներկայացնող «Արենտեյրոյի» հետ դիմակայությունում «Վալենսիան» առավելության հասավ միայն լրացուցիչ ժամանակում՝ 3։1։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Իսպանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Արենտեյրո» - «Վալենսիա»՝ 1։3 (հիմնական ժամանակ՝ 1։1)

Խոնատան Մագիսանո Գոնսալես, 8 - Յունուս Մուսա, 1, Ուգո Գիլյամոն, 99, Մանու Վալյեխո, 113

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում