20:20  ,  9 դեկտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում իտալական «Ռոման» դեկտեմբերի 9-ին կհյուրընկալվի բուլղարական ԲԿՄԱ-ին։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը։

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ այս խաղին։

«Ռոմա». Ֆուսատո, Մանչինի, Կումբուլա, Իբանյես, Կարսդորպ, Վերետու, Կրիստանտե, Բովե, Վինյա, Մայորալ, Աբրահամ։

«Ռոման» նախորդ տուրում ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիրը, սակայն դեռ հավակնում է առաջին տեղին։ ԲԿՄԱ-ն վերջինն է խմբում եւ զրկվել է պայքարը շարունակելու հնարավորությունից։

ԲԿՄԱ - «Ռոմա» հանդիպումը Սոֆիայում կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

C խումբ

ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 21։45

«Զարյա» (Ուկրաինա) - «Բոդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 21։45

Մրցաշարային դրություն․ «Բոդյո-Գլիմտ»՝ 11, «Ռոմա»՝ 10, «Զարյա»՝ 6, ԲԿՄԱ՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում