15:29  ,  8 դեկտեմբերի, 2021

Եվրո-2022 Մ-19. Հայաստանը Պորտուգալիայի եւ Անգլիայի հետ նույն խմբում է

Տեղի է ունեցել ֆուտբոլի 2022թ. Եվրոպա մինչեւ 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը։

Որակավորման փուլի արգելքը հաղթահարած Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է երրորդ խմբում եւ կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ։

Հանդիպումները տեղի կունենան 2022 թվականի գարնանը։ Խմբային մրցաշարերի անցկացման վայրը դեռ որոշված չէ։

Առաջին խումբ. Թուրքիա, Հունգարիա, Իսրայել, Շոտլանդիա։

Երկրորդ խումբ. Ֆրանսիա, Բոսնիա-Հերցեգովինա, Չեխիա, Շվեդիա։

Երրորդ խումբ. Պորտուգալիա, Անգլիա, Իռլանդիա, Հայաստան։

Չորրորդ խումբ. Խորվաթիա, Վրաստան, Ռումինիա, Իսլանդիա։

5-րդ խումբ. Իտալիա, Բելգիա, Ֆինլանդիա, Գերմանիա։

6-րդ խումբ. Նիդերլանդներ, Ուկրաինա, Նորվեգիա, Սերբիա։

7-րդ խումբ. Ռուսաստան, Դանիա, Իսպանիա, Ավստրիա։

2023թ. Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների որակավորման փուլում Հայաստանի թիմն ընդգրկվել է 12-րդ խմբում եւ կմրցի Գերմանիայի, Սլովակիայի եւ Բելառուսի հավաքականների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ