20:05  ,  7 դեկտեմբերի, 2021

Լեւանդովսկի․ Անսահման հարգում եւ գնահատում եմ Մեսիին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մեկ անգամ եւս շնորհավորել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին 7-րդ անգամ «Ոսկե գնդակի» արժանանալու կապակցությամբ։

«Ես անսահման հարգում եւ գնահատում եմ Մեսիին, եւս մեկ անգամ շնորհավորում եմ նրան 7-րդ «Ոսկե գնդակի» առթիվ։ Ես շատ զգացված էի Փարիզում Մեսիի խոսքից, երբ նա հայտարարեց, որ 2020 թվականին ես եմ արժանի եղել «Ոսկե գնդակին»։ Իմ խոսքը մամուլը սխալ է թարգմանել։ Ես չեմ ցանկացել ասել, թե Մեսիի խոսքն անկեղծ չի եղել»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Kicker-ը։

Գերմանիայի ընթացիկ առաջնության 14 խաղում Լեւանդովսկին խփել է 16 գոլ։ «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում 33-ամյա լեհ ֆուտբոլիստը գրավել էր երկրորդ տեղը։

Անցած տարի մրցանակաբաշխությունը չեղարկվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ