13:04  ,  6 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Դե Յոնգին

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, որի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կատալոնական ակումբը կքննարկի 70 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ ծանր ֆինանսական դրության պատճառով։

Անգլիական ակումբը ցանկանում է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 55 միլիոն եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դե Յոնգը մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում