Բարսելոնայի քաղաքային իշխանությունը որոշել է քանդել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին պատկանող հյուրանոցի շենքը, որը գտնվում է «Կամպ Նոու» ստադիոնի մոտ։ Պատճառը շենքի անհամապատասխանությունն է Բարսելոնայի քաղաքաշինական նորմերին։
77 համար ունեցող հյուրանոցը Մեսին 2017 թվականին գնել էր 30 միլիոն եվրո նախնական ներդրումով։ Իսպանական El Confidencial-ը գրում է, որ Մեսին ձեռք բերելուց տեղյակ չի եղել, որ քաղաքային իշխանություններն արդեն որոշում են ունեցել շենքը ապամոնտաժելու վերաբերյալ շինարարական նորմերի խախտման պատճառով։
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Մեսին հյուրանոցներ ունի նաեւ Իբիցայում եւ Մայորկայում։ Դրանք միավորված են Majestic Hotel Group-ում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի