11:20 6 դեկտեմբերի, 2021Բարսելոնայի քաղաքային իշխանությունը որոշել է քանդել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին պատկանող հյուրանոցի շենքը, որը գտնվում է «Կամպ Նոու» ստադիոնի մոտ։ Պատճառը շենքի անհամապատասխանությունն է Բարսելոնայի քաղաքաշինական նորմերին։
77 համար ունեցող հյուրանոցը Մեսին 2017 թվականին գնել էր 30 միլիոն եվրո նախնական ներդրումով։ Իսպանական El Confidencial-ը գրում է, որ Մեսին ձեռք բերելուց տեղյակ չի եղել, որ քաղաքային իշխանություններն արդեն որոշում են ունեցել շենքը ապամոնտաժելու վերաբերյալ շինարարական նորմերի խախտման պատճառով։
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Մեսին հյուրանոցներ ունի նաեւ Իբիցայում եւ Մայորկայում։ Դրանք միավորված են Majestic Hotel Group-ում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.