09:45  ,  6 դեկտեմբերի, 2021

Սթիվեն Ջերարդ․ Ես պարզապես ցանկանում եմ գնալ «Էնֆիլդ» եւ հաղթել «Լիվերպուլին»

Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ, «Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հույս է հայտնել, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում իր ղեկավարած թիմը կկարողանա «Էնֆիլդում» առավելության հասնել գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարած «Լիվերպուլի» նկատմամբ։

«Ես պարզապես ցանկանում եմ գնալ այնտեղ եւ հաղթել, վերցնել այն, ինչ կարող ենք։ Հիմա մենք մեր մակարդակով չենք կարող մրցել «Լիվերպուլի» հետ, բայց մենք, անկասկած, կանենք մեր ուժերին համապատասխան ամեն ինչ։

Այնպես որ, մենք կգնանք այնտեղ վստահությամբ եւ հավատով, կձգտենք առավելագույն բարդացնել նրանց կյանքը»,- Սթիվեն Ջերարդի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։

«Լիվերպուլ» - «Աստոն Վիլա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։ 

Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Աստոն Վիլան» տանը 2։1 հաշվով հաղթել է «Լեսթեր Սիթիին» եւ 19 միավորով 10-րդ տեղում է, «Լիվերպուլը» 1։0 հաշվով առավելության է հասել «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ եւ երկրորդն է՝ 34 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում