14:26  ,  4 դեկտեմբերի, 2021

Մեսի․ Միշտ ձգտել եմ գերազանցել ինքս ինձ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին։

«Ես միշտ ձգտել եմ գերազանցել ինքս ինձ եւ չնայել, թե մյուսներն ինչ են անում։ Մենք Կրիշտիանուի հետ երկար տարիներ մրցակցել ենք նույն առաջնություոնւմ։ Դա հրաշալի էր եւ նպաստում էր մեր պրոֆեսիոնալ աճին։ Բայց մենք իրար չէինք նայում։

Ես ցանկանում էի ավելի լավը լինել ինքս իմ համեմատ։ Երբեք ցանկություն չեմ ունեցել ուրիշից լավը լինել»,- Մեսիի խոսքը մեջբերում է France Football-ը։

Հիշեցնենք, որ Մեսին 7 անգամ է արժանացել տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին, Ռոնալդուն՝ 5 անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ