17:26  ,  3 դեկտեմբերի, 2021

ՊՍԺ-ի գլխավոր քարտուղար. Ֆուտբոլում գնաճը սկսվել է «Ռեալի» «գալակտիկոսից»

Ֆրանսիական ՊՍժ-ի գլխավոր քարտուղար Վիկտորիանո Մելերոն խոսել է տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների գների աճի մասին՝ չընդունելով մեղադրանքները, թե փարիզյան ակումբի տրանսֆերային քաղաքականությունն է տրանսֆերային գների աճի պատճառը։

«Ֆուտբոլում գնաճը մենք չենք առաջացրել, այլ Մադրիդի «Ռեալի» «գալակտիկոսը»։ ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» ոչ մի պատասխանատվություն չունեն ընթացիկ վիճակի համար, որը գնաճի հետեւանք է։

Նոր ֆուտբոլիստների ի հայտ գալու համար անհրաժեշտ են ներդրումներ, որոնք տեղի չեն ունենում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով։

Այդ համակարգը թույլ է տալիս պատմականորեն առաջատար ակումբներին միշտ մնալ վերեւում։ Մենք ցանկանո՞ւմ ենք ունենալ փակ էկոհամակարգ»,- Մելերոյի խոսքը մեջբերում է իսպանական AS-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալի» «գալակտիկոսը» համարվում է 2000-2007 թվականների կազմը։ Ֆլորենտինո Պերեսի նախաձեռնությամբ այն ժամանակ թիմը համալրեցին սուպերաստղեր, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ֆրանսիացի Զինեդին Զիդանը, բրազիլացի Ռոնալդոն, անգլիացի Դեւիդ Բեքհեմը։ Նրանց տրանսֆերների համար «Ռեալը» վճարեց ընդհանուր 220 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ