21:38  ,  1 դեկտեմբերի, 2021

Ռաֆայել Վարանը վերականգնվել է, բայց բաց կթողնի եւս մի քանի հանդիպում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ պատրաստ է դուրս գալ խաղադաշտ, սակայն բաց կթողնի եւս մի քանի հանդիպում, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի խաղում (2։2) վնասվածք ստացած ֆուտբոլիստը չի մասնակցի նաեւ «Արսենալի» եւ «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության առաջիկա հանդիպումներին։ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում չեն ցանկանում ռիսկի դիմել։

Ընթացիկ մրցաշրջանում Վարանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում