18:16  ,  29 նոյեմբերի, 2021

Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերը չեղարկվել են «Օմիկրոնի» պատճառով

Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերը չեղարկվել են կորոնավիրուսի նոր շտամի («Օմիկրոն») հայտնվելու պատճառով, հաղորդում է Inside the Game-ը։

Խաղերը պետք է անցկացվեին դեկտեմբերի 11-21-ը Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում։

«Շատ ենք ափսոսում, որ չենք կարողանա անցկացնել այս հսկայական միջոցառումը։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատանք եւ ներդրումներ են կատարել մեր գաղափարի իրագործման համար։

Վստահ եմ, որ «Լյուցերն-2021»-ը երկարաժամկետ ժառանգություն կթողնի շվեյցարական սպորտին, թեեւ մրցումները չեղարկվել են։

Ձմեռային Ունիվերսիադայի առիթով տարբեր ոլորտներում գործարկվել են գրեթե 50 տարբեր նախագծեր»,- հայտնել է Շվեյցարիայի ուսանողական սպորտի ֆեդերացիայի նախագահ Մայք Կուրտը։

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով այս տարի Խաղերն արդեն հետաձվել էին հունվարից դեկտեմբեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում