12:14  ,  29 նոյեմբերի, 2021

Թոմաս Տուխել․ Գոհ եմ մեր խաղից, գերիշխում էինք առաջին րոպեից, ագրեսիվ էինք եւ անդադար գրոհում էինք

Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է 1։1 հաշվով ոչ ոքի արդյունքը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի տնային խաղում։

«Այսպես պատահում է ֆուտբոլում։ Ցավոք, արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում այսպես մեր թիմի հետ։ Նախորդ անգամ «Բարնլիի» դեմ խաղում էր, որը նույնպես ավարտվեց 1։1 հաշվով։

Ես բացարձակ գոհ եմ մեր խաղից, գերիշխում էինք առաջին րոպեից, ագրեսիվ էինք եւ անդադար գրոհում էինք։ Ցավոք, թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Մեր թիմը շատ կարգապահ ու վտանգավոր էր։ Երաշխավորել արդյունքը չենք կարող, բայց եթե շարունակենք խաղալ այսպես, մեր հաղթանակի շանսերը միշտ բարձր կլինեն»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Չելսին» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդն է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Ժորժինյո, 69, 11մ - Ջեյդոն Սանչո, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ