16:02  ,  28 նոյեմբերի, 2021

Ռամոսը, Մեսին, Նեյմարը, Մբապեն՝ ՊՍԺ-ի մեկնարկային կազմում (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը նորամուտը նշեց փարիզյան թիմում։ Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հյուրընկավել է «Սենթ Էթյենին»։

 ՊՍԺ-ի մեկնարկային կազմը․

Դարպասապահ․ Դոնարումա։

Պաշտպաններ․ Հակիմի, Ռամոս, Մարկինյոս, Բերնատ։

Կիսապաշտպաններ․ Դի Մարիա, Գույե, Դանիլու Պերեյրա։

Հարձակվողներ․ Մեսի, Նեյմար, Մբապե։

Հանդիպումը մեկնարկել է Երեւանի ժամանակով 16։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով