15:24  ,  27 նոյեմբերի, 2021

Ռալֆ Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդում» կստանա 9 միլիոն եվրո

Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտի եւ զարգացման բաժնի ղեկավար, գերմանացի Ռալֆ Ռանգնիկը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում կստանա տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ՝ երկու անգամ շատ, քան ռուսական ակումբում, հաղորդում է բրիտանական Mirror-ը։

Գերմանական «Հոֆենհայմի» եւ «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչը մանչեսթերյան թիմը կղեկավարի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, այնուհետեւ կստանա վարչական պաշտոն ակումբում։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարն է անգլիացի Մայքլ Քերիկը։

Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով 7-րդ տեղում է։

Հաջորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 28-ին կհյուրընկալվի առաջատար «Չելսիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English