09:50  ,  25 նոյեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա․ 11 թիմ արդեն նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ 11 թիմ արդեն նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Նախավերջին տուրից առաջ փլեյ-օֆֆում տեղն ապահովել էին Մյունխենի «Բավարիան», Թուրինի «Յուվենտուսը», Ամստերդամի «Այաքսն» ու անգլիական «Լիվերպուլը»։

5-րդ տուրի հանդիպումների արդյունքում նրանց միացան Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին», Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը», Մադրիդի «Ռեալը», Լիսաբոնի «Սպորտինգը», ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Խմբերում երրորդ տեղն են գրավել ու Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել են Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Տիրասպոլի «Շերիֆը» եւ Դորտմունդի «Բորուսիան»։

Դոնեցկի «Շախտյորը», Կիեւի «Դինամոն», թուրքական «Բեշիկթաշը» եւ շվեդական «Մալմյոն» արդեն զրկվել են եվրագավաթային փլեյ-օֆֆից։

Չեմպիոնների լիգայի վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 7-8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ