21:46  ,  23 նոյեմբերի, 2021

Հայաստանի Մ-18 հավաքականը 2 պարտություն է կրել Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությունում

Երեւանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում անցկացվում է վոլեյբոլի տղամարդկանց Արևելյան Եվրոպայի երկրների մինչեւ 18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է 7 երկիր՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Լատվիա, Էստոնիա եւ Լեհաստան: Մինչեւ 18 տարեկանների Հայաստանի հավաքականը երկու մրցումային օրերի ընթացքում երկու հանդիպում է անցկարցել եւ երկուսում էլ պարտություն կրել:

Առաջին մրցումային օրը Հայաստանի հավաքականը մրցել է Բելառուսի հավաքականի հետ եւ պարտվել 0:3 հաշվով: Երկրորդ մրցումային օրը Հայաստանի թիմը կրկին 0:3 հաշվով պարտվել է Լատվիայի թիմին:

Առաջնությունը տեւելու է մինչեւ նոյեմբերի 27-ը: Երրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Ուկրաինայի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի 16:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում