Անգլիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։
14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, 28-րդ րոպեին կրկնապատկեց Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն։ 71-րդ րոպեին աչքի ընկավ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը, որը փոխարինման էր դուրս եկել դրանից 9 րոպե առաջ։
«Չելսին» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Լեսթեր Սիթին» 12-րդն է՝ 15 միավոր։
Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր
«Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 0։3 (տեսանյութ)
Անտոնիո Ռյուդիգեր, 14, Նգոլո Կանտե, 28, Կրիստիան Պուլիշիչ, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում