«Չելսին» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

18:22   20 նոյեմբերի, 2021

Անգլիայի առաջնության  12-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, 28-րդ րոպեին կրկնապատկեց Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն։ 71-րդ րոպեին աչքի ընկավ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը, որը փոխարինման էր դուրս եկել դրանից 9 րոպե առաջ։

«Չելսին» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Լեսթեր Սիթին» 12-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 0։3 (տեսանյութ)

Անտոնիո Ռյուդիգեր, 14, Նգոլո Կանտե, 28, Կրիստիան Պուլիշիչ, 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։