Ամերիկահայ ֆոտոմոդել, գործարար Քիմ Քարդաշյանն օգնել է կազմակերպել Աֆղանստանի 30 երիտասարդ ֆուտբոլիստուհիների, նրանց ընտանիքների անդամների (մոտ 130 մարդ) մեկնումը Պակիստանից Լոնդոն։
Քարդաշյանը ֆինանսավորել է նրանց ավիափոխադրումը, հաղորդում է ESPN-ը։ Թալիբների իշխանությունն արգելել է կանանց սպորտը։
Ֆուտբոլիստուհիների համար բրիտանական վիզա ստանալու հարցում նպաստել է անգլիական «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Անդրեա Ռադրիզանին։ Նա հույս է հայտնել, որ այդ ֆուտբոլիստուհիները կկարողանան հաջողության հասնել «Լիդսի» կանանց թիմերում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:44 , 4 հոկտեմբերի 
19:55 , 4 հոկտեմբերի 
18:06 , 4 հոկտեմբերի
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի