13:51  ,  9 նոյեմբերի, 2021

105-ամյա կինը 100 մետր վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել իր տարիքային խմբում (ֆոտո)

Ամերիկացի Ջուլյա Հոքինսը սահմանել է 100 մետր վազքի կանանց աշխարհի ռեկորդ 105-ից բարձր տարիքային խմբում, հաղորդում է Local 12-ը։

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում անցկացված մրցման ժամանակ Ջուլյա Հոքինսը 100 մետրը վազել է 1 րոպե 2,95 վայրկյանում։

100 մետր վազքի կանանց համաշխարհային ռեկորդը 10,49 վայրկյան է։ 1988 թվականին սահմանել է ամերիկացի Ֆլորենս Գրիֆիտ-Ջոյները, որը մահացել է 1998-ին 38 տարեկանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում