00:35  ,  7 նոյեմբերի, 2021

Կուադրադոյի գոլը հաղթանակ բերեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց Ֆլորենցիայի «Ֆիորենտինային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Յուվենտուսի» միակ գոլն ավելացված ժամանակում խփեց կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն։

«Յուվենտուսը» 18 միավորով 8-րդն է, «Ֆիորենտինան» ունի նույնքան միավոր եւ 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 1։0 (տեսանյութ)

Խուան Կուադրադո, 90+1

Հեռացում՝ Նիկոլա Միլենկովիչ («Ֆիորենտինա»), 73, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում