Հայաստանի առաջատար ըմբիշներից, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը չկարողացավ նվաճել Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը:
70 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց ղրղզ Էրնազար Ակմատալիեւի հետ եւ պարտվեց 2:10 հաշվով՝ նվաճելով մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալը:
Թեւանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաեւին:

1/8-րդ եզրափակիչում հայ ըմբիշը 11:2 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել ուզբեկ Բեգիժոն Կուլդաշեւի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 5:4 հաշվով պարտության էր մատնել թուրք Քութեյն Բուդակին, իսկ կիսաեզրափակիչում 5:4 հաշվով առավելության էր հասել մոլդովացի Նիկոլա Գրանմեժի նկատմամբ:
Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճեց 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա Արման Ավագյանը: 79 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կգոտեմարտի վրացի Գոգա Մամիաուրիի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի