12:20  ,  5 նոյեմբերի, 2021

Կոնտեն ամփոփել է հաղթական նորամուտը «Տոտենհեմում» (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է հաղթական նորամուտը։ Նրա ղեկավարությամբ առաջին խաղում անգլիական թիմը Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում 3։2 հաշվով հաղթել է հոլանդական «Վիտեսին»։

«Ամբողջ թիմը եւ յուրաքանչյուր խաղացող դեռ աշխատելու, առաջադիմելու եւ կատարելագործելու շատ տեղ ունեն։ Պետք է զինվել համբերությամբ։ Շատ աշխատանք կա ֆիզիկական որակների եւ մարտավարության վրա։ Նաեւ խաղացողները պետք է ընկալեն իմ պահանջները։

Աշխատանքից ես չեմ վախենում։ Ամենաբարձր նվաճումների հնարավոր է հասնել միայն ծանր աշխատանքով»,- Կոնտեի խոսքը մեջբերում է BBC-ն։

Կոնֆերենցիաների լիգայի G խմբում «Տոտենհեմը» 7 միավորով երկրորդն է։ Առաջատարը ֆրանսիական «Ռենն» է՝ 10 միավոր։ Երրորդ տեղում ընթացող «Վիտեսն» ունի 6 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում