09:42  ,  8 հոկտեմբերի, 2012

Ռոնալդուն կարող է բաց թողնել ռուսների հետ խաղը

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի՝ Ռուսաստանի թիմի հետ հանդիպումը:

27-ամյա պորտուգալացին վնասվածք է ստացել հոկտեմբերի 7-ին կայացած «Բարսելոնայի» հետ խաղում, հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռոնալդուն անհաջող վայր է ընկել՝ ստանալով ուսի վնասվածք: Հարձակվողի վերականգնման ժամկետը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի – Պորտուգալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում