00:54  ,  30 հոկտեմբերի, 2021

ՊՍԺ-ի կամային հաղթանակը չեմպիոնի նկատմամբ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն ընդունեց չեմպիոն «Լիլին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։

31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի կանադացի հարձակվող Ջոնաթան Դեւիդը։

ՊՍԺ-ն հավասարությունը վերականգնեց 74-րդ րոպեին։ Արգենտինացի կիսապաշտխան Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։

88-րդ րոպեին Դի Մարիան խփեց դաշտի տերերի հաղթականը գոլը։ Բրազիլացի հարձակվող Նեյմարը կատարեց գոլային փոխանցումը։

Արգենտինացի հարձակվողը Լիոնել Մեսին ՊՍԺ-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց ընդմիջմանը։

ՊՍԺ-ն 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լանսից»։ «Լիլը» 11-րդն է՝ 15 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

ՊՍԺ - «Լիլ»՝ 2։1 (տեսանյութ)

Մարկինյոս, 74, Անխել Դի Մարիա, 88 - Ջոնաթան Դեւիդ, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս