00:24  ,  30 հոկտեմբերի, 2021

«Հոֆենհայմն» ուժեղ էր Բեռլինի «Հերտայից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում «Հոֆենհայմն» ընդունեց Բեռլինի «Հերտային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչն ու գերմանացի կիսապաշտպան Սեբաստիան Ռուդին։

Հայաստանի հավաքականի եւ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր այս խաղին։

«Հոֆենհայմը» 14 միավորով 7-րդն է, «Հերտան» 11-րդ տեղում է՝ 12 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Հերտա»՝ 2։0 (տեսանյութ

Անդրեյ Կրամարիչ, 19, Սեբաստիան Ռուդի, 36

Հեռացում՝ Անգա Դեդրիկ Բոյատա («Հերտա»), 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս