01:07  ,  27 հոկտեմբերի, 2021

«Չելսին» ու «Սանդերլենդը» նույնպես քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

«Սանդերլենդն» ու Լոնդոնի «Չելսին» հաղթանակներ տարան հետխաղային 11 մետրանոցներով եւ դուրս եկան Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

«Չելսին» տանը մրցեց «Սաութհեմփթոնի» հետ եւ չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Հետխաղային 11 մետրանոցներով գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 4։3 հաշվով։

«Քուինզ Պարկ Ռեյնջերսը» հյուրընկալեց «Սանդերլենդին»։ Թիմերը հիմնական ժամանակում գոլ չխփեցին՝ 0։0։ Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Սանդերլենդի» ֆուտբոլիստները՝ 3։1։

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 1։1 (11մ՝ 4։3), (տեսանյութ)

Կայ Հավերց, 44 - Չե Ադամս, 47

ՔՊՌ - «Սանդերլենդ»՝ 0։0 (11մ՝ 3։1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում