00:39  ,  27 հոկտեմբերի, 2021

Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն ընդունեց «Լիդս Յունայթեդին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

«Չելսին» տանը մրցեց «Սաութհեմփթոնի» հետ եւ չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Նշանակվել են 11 մետրանոցներ։

«Քուինզ Պարկ Ռեյնջերսը» հյուրընկալեց «Սանդերլենդին»։ Թիմերը հիմնական ժամանակում գոլ չխփեցին՝ 0։0։ Նշանակվել են 11 մետրանոցներ։

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Արսենալ» - «Լիդս Յունայթեդ»՝ 2։0 (տեսանյութ)

Կալում Չեմբերս, 55, Էդվարդ Նկետիա, 69

«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 1։1 (հիմնական ժամանակ)

Կայ Հավերց, 44 - Չե Ադամս, 47

ՔՊՌ - «Սանդերլենդ»՝ 0։0 (հիմնական ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով