18:57  ,  25 հոկտեմբերի, 2021

Էրլինգ Հոլանդի վերադարձը խաղադաշտ կարող է հետաձգվել մինչեւ հունվար

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի վերադարձը խաղադաշտ կարող է հետաձգվել մինչեւ հունվար, հաղորդում է գերմանական Bild-ը։

21-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել։ Գերմանական թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն հույս ուներ, որ հարձակման առաջատարը ընդհանուր խումբ կվերադառնա նոյեմբերին, սակայն վնասվածքն ավելի բարդ է եղել։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման եւ խփել 13 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում