14:28  ,  25 հոկտեմբերի, 2021

«Գազպրոմի» ղեկավարը «Զենիթին» հանդերձարանում շնորհավորել է «Սպարտակի» նկատմամբ 7։1 հաշվով հաղթանակից հետո

Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» տանը 7։1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»։

«Զենիթին» հանդերձարանում շնորհավորել է ակումբի հովանավոր «Գազպորմի» կառավարման խորհրդի ղեկավար Ալեքսեյ Միլերը։

Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակն» առաջին անգամ պարտվեց 6 գոլի տարբերությամբ։

«Զենիթը» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սպարտակը» 7-րդն է՝ 17 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում