14:13  ,  23 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Հարություն Մերդինյանը 8-րդն է (ֆոտո)

Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 8-րդ տեղը զբաղերցեց Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:

Նժույգ թափեր վարժության երզափակիչում 2015 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիրը վաստակեց 13.400 միավոր:

2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը վարժության միջնամասում չկարողացավ պահել հավասարակշռությունը եւ վայր ընկավ: Երկրորդ մասում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը մաքուր կատարեց վարժությունը մինչեւ ավարտ: Մրցավարները վարժության բարդությունը գնահատեցին 6.200 միավոր, կատարումը 7.200 միավոր: 

15.266 միավորով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ԱՄՆ ներկայացուցիչ Ստեֆան Նեդորոսչիկը, երկրորդ տեղը 14.900 միավորով կիսեցին չինացի Ուենգ Հաոն եւ ճապոնացի Կայա Կազուման:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին չէր հաջողվել դուրս գալ նժույգ թափեր վարժության եզրափակիչ:

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նժույգ թափեր վարժության որակավորման փուլում Եվրոպայի չեմպիոնը գրավել էր 10-րդ տեղը՝ 14,666 միավոր: Եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին առաջին 8 տեղերը գրաված մարզիկները։ 9-11-րդ տեղերը գրաված մարզիկները եզրափակիչի պահեստայիններ էին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս