20:30  ,  22 հոկտեմբերի, 2021

Եվրո Մ-17. Հայաստանի հավաքականը կրեց երրորդ պարտությունը եւ ավարտեց պայքարը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության 13-րդ խմբի մրցաշարը։ Երրորդ տուրում Հայաստանի Մ-17  հավաքականը մրցեց Բելառուսի Մ-17 թիմի հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0։7 հաշվով պարտվել էին անգլիացիներին, երկրորդ տուրում՝ 0։5 հաշվով սլովակներին։

Խմբում առաջին երկու տեղերը գրավեցին Անգլիայի եւ Սլովակիայի թիմերը եւ դուրս եկան որակավորման երկրորդ փուլ։

Հայաստան Մ-17 - Բելառուս Մ-17՝ 0:2

Իվան Սյուկով, 35, Մյալկովսկի, 85

Հայաստանի Մ-17 հավաքական

  1. Հայկ Խաչատրյան, 2․ Գագիկ Ակուլյան, 4․ Նարեկ Սիմոնյան, (15. Արտուշ Հավերցյան, 88)5․ Մարկ Ավետիսյան, 7․ Վաչե Հակոբյան 8․ Դավիթ Մկրտչյան (ա),9․ Ալեն Ղալթախչյան (19. Արիս Կարապետյան, 46)  10․ Վարդան Թովմասյան (14.Լևոն Բաշոյան, 80) , 13․ Վյաչեսլավ Աֆյան (11.Դավիթ Հակոբյան, 46) 20․ Արա Քերոբյան (18. Արա Քերոբյան, 66) 21․ Արմեն Երանոսյան։

Գլխավոր մարզիչ՝ Մհեր Միրումյան 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում