16:17  ,  20 հոկտեմբերի, 2021

Թոմաս Տուխել՝ Գերմանիայի լավագույն մարզիչ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ճանաչվել է 2021թ. Գերմանիայի լավագույն մարզիչ հեղինակավոր Bild-ի վարկածով։

Տուխելը «Չելսին» գլխավորեց այս տարվա հունվարին։ Նրա ղեկավարությամբ անգլիական թիմը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։

Տուխելը մրցանակը ստանալուց հետո հայտարարել է, որ չէր սպասում երկու կարեւոր տիտղոս կես տարվա ընթացքում։

Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Չելսին» 19 միավորով առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում