19:25  ,  19 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնան» Անսու Ֆատիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո

«Բարսելոնան» համաձայնության է հասել թիմի կիսապաշտպան Անսու Ֆատիի հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Այն նախատեսված կլինի մինչեւ 2027թ. հունիս։ Իսպանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կսահմանվի 1 միլիարդ եվրո, հաղորդում է Diario Sport-ը։

Կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին եւ Անսու Ֆատիի գործակալ Ժորժե Մենդեշն ավարտել են բանակցությունները եւ հասել համաձայնության։

Անսու Ֆատիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Անսու Ֆատին մասնակցել է 3 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում