10:42  ,  18 հոկտեմբերի, 2021

«Նապոլին» կրկնեց իր լավագույն մեկնարկն Իտալիայի առաջնությունում

«Նապոլին» իտալացի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի ղեկավարությամբ, Իտալիայի առաջնության առաջին 8 տուրերում տանելով նույնքան հաղթանակ, կրկնեց իր լավագույն մեկնարկը Ա Սերիայի պատմության մեջ, հաղորդում է Opta-ն։

«Նապոլին» առաջին անգամ 8 անընդմեջ հաղթանակ Իտալիայի առաջնության սկզբում տարել էր 2017-2018 թվականների մրցաշրջանում իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ։

8-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Տորինոյին» եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։ Միակ գոլը 81-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։

«Նապոլին» ունի 24 միավոր եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։ 

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նապոլի»- «Տորինո»՝ 1։0 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 81

Չիրացրած 11մ՝ Լորենցո Ինսինյե («Նապոլի»), 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս