19:15  ,  17 հոկտեմբերի, 2021

Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Աստանայի» հաղթանակին (տեսանյութ)

Ղազախստանի առաջնության 24-րդ տուրում «Աստանան» ընդունեց «Կայսարին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Դաշտի տերերի առաջին գոլը 74-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

«Աստանան» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող «Տոբոլից»։

Ղազախստանի առաջնություն, 24-րդ տուր

«Աստանա» - «Կայսար»՝ 2։0

Տիգրան Բարսեղյան, 74, Մարին Տոմասով, 89

Չիրացրած 11մ՝ Մարին Տոմասով, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում