00:59  ,  17 հոկտեմբերի, 2021

«Ռեալ Սոսյեդադը» պարտության մատնեց «Մալյորկային» եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» հյուրընկալեց «Մալյորկային» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Իսպանացի հարձակվող Խուլեն Լոբետեն 90-րդ րոպեին խփեց միակ գոլը։

Դաշտի տերերը ամբողջ երկրորդ կեսն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր իսպանացի պաշտպան Այեն Մունյոսը։

«Ռեալ Սոսյեդադը» 20 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Ռեալն» ու չեմպիոն «Աթլետիկոն» ունեն 17-ական միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Մալյորկա»՝ 1։0

Խուլեն Լոբետե, 90

Հեռացում՝ Այեն Մունյոս («Ռեալ Սոսյեդադ»), 45+1, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ