20:27  ,  15 հոկտեմբերի, 2021

Յուրգեն Կլոպ. Ազգերի լիգան խելահեղություն է, բացարձակ անիմաստ մրցաշար

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է Ազգերի լիգան՝ այն համարելով անիմաստ եւ ֆուտբոլային օրացույցը ծանրաբեռնող մրցաշար։

«Ազգերի լիգան խելահեղություն է։ Ամռանն էլ դեռ պետք է անցկացվի այդ մրցաշարի եւս չորս հանդիպում։ Միշտ ասել ենք, որ բացարձակ անիմաստ մրցաշար է։ Բոլոր ֆուտբոլային ասոցիացիաներն առնչություն ունեն այս մրցաշարի ստեղծման հետ, սակայն վճարում են խաղացողները։ Չի կարելի այդպես վարվել։ Այս ագահությունը վատ է ազդում ֆուտբոլիստների վրա։

Չգիտեի, որ այդ մրցաշարում եղել է նաեւ երրորդ տեղի համար խաղ, որը ոչ մի իմաստ չունի։ Ֆուտբոլիստների նկատմամբ այսպիսի պահանջներն անհավանական են»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Միլանում տեղի ունեցած Ազգերի լիգայի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2։1 հաշվով պարտության էր մատնել իսպանացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում