18:43  ,  15 հոկտեմբերի, 2021

ԱԱ-2021. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է կազմը, որը կմասնակցի Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Հավաքականում ընդգրկվել են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63.5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգում: Հայաստանը ներկայացուցիչ կունենա 11-ում:

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ Առաջին անգամ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում