18:13  ,  15 հոկտեմբերի, 2021

Golden Boy-ի 20 հավակնորդները

Tuttosport-ը հրապարակել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (մինչեւ 21 տարեկան) Golden Boy մրցանակի հավակնորդների եզրափակիչ ցուցակը.

Քարիմ Ադեյեմի («ՌԲ Զալցբուրգ»), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգա («Ռեալ»), Շառլ դե Կետելարե («Բրյուգե»), Գավի («Բարսելոնա»), Բրայան Խիլ («Տոտենհեմ»), Ռայան Գրավենբերխ («Այաքս»), Մեյսոն Գրինվուդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիել Մալդինի («Միլան»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Պեդրի («Բարսելոնա»), Ռոբերտո Պիկոլի («Ատալանտա»), Իերեմի Պինո («Վիլյառեալ»), Ջովանի Ռեյնա («Բորուսիա Դորտմունդ»), Ռոդրիգո («Ռեալ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Ֆլորիան Վիրց («Բայեր»), Ուիլյամ Սալիբա («Մարսել»), Յուրիեն Տիմբեր («Այաքս»)։

Դափնեկիրը հայտնի կդառնա նոյեմբերին։ Անցած տարի Golden Boy-ին արժանացել էր Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում