17:43  ,  15 հոկտեմբերի, 2021

Ռահիմ Ստերլինգ. Կտեղափոխվեի այլ թիմ հանուն լրացուցիչ խաղաժամանակի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Անգլիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը ցանկանում է փոխել թիմն ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով։

«Կտեղափոխվեի այլ թիմ հանուն լրացուցիչ խաղաժամանակի։ Կդիտարկեի այդպիսի տարբերակներ։ Ինձ համար գլխավորը ֆուտբոլ խաղալն է։ Մանկուց նպատակներ եմ ունեցել, բայց ունեմ նաեւ երազանքներ։

Ծանոթ եմ միայն Անգլիայի Պրեմիեր լիգային, բայց միշտ մտածել եմ, որ վատ չէր լինի խաղալ նաեւ այլ առաջնությունում։ Սակայն ես բողոքողներից չեմ։ Ծանրաբեռնված աշխատում եմ եւ պարզապես ցանկանում եմ խաղալ եւ գոլ խփել»,- The Financial Times-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ստերլինգը մասնակցել է 7 հանդիպման՝ ամեն խաղում անցկացնելով միջինը 39 րոպե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում