16:34  ,  15 հոկտեմբերի, 2021

Յուրգեն Կլոպ. Նոր սուպերուժ է հայտնվել Պրեմիեր լիգայում

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլի» գնման պաշտոնական տեղեկությունը։

«Ես սպասում էի պաշտոնական հայտարարության ԱՊԼ-ի նախագահ Ռիչարդ Մասթերսի կողմից «Նյուքասլի» վաճառքի վերաբերյալ, քանի որ այս դեպքում ակնհայտ անհանգստություն կա  այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված։ Մերժում չեղավ, իսկ դա նշանակում է, որ Պրեմիեր լիգայում հայտնվել է նոր սուպերուժ։

Ամեն ինչ հնարավոր չէ գնել փողով, բայց ժամանակի ընթացքում նրանք այնքան գումար կունենան, որ սկզբում սխալ, իսկ հետո ճիշտ որոշումներ կընդունեն։ Ակնհայտ է, որ Պրեմիեր լիգայում մտածել են՝ ինչու չփորձել։ Հիմա կա երրորդ ակումբը, որը պատկանում է որեւէ երկրի»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ոչ պաշտոնական տվյալով, «Նյուքասլի» համար Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամը վճարել է 300 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում