14:17  ,  15 հոկտեմբերի, 2021

«Յուվենտուսը» ցանկանում է վաճառել Ադրիեն Ռաբյոյին

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է վաճառել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին նրա բարձր աշխատավարձի պատճառով, հաղորդում է Goal.com-ը։

26-ամյա ֆուտբոլիստը գործող պայմանագրով ստանում է տարեկան 7 միլիոն եվրո։ Իտալական ակումբը չի ցանկանում այդքան գումար վճարել Ադրիեն Ռաբյոյին։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 7 հանդիպման (559 րոպե), աչքի ընկել 1 գոլային փոխանցմամբ։

Transfermarkt-ը Ռաբյոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում