13:20  ,  15 հոկտեմբերի, 2021

Մեսին հանդիպման մրցավարին մեղադրել է կողմնակալ որոշումների մեջ

Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 12-րդ տուրի հանդիպումից հետո Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին բրազիլացի մրցավար Վիլտոն Սամպայոյին մեղադրել է կողմնակալ որոշումների մեջ, հաղորդում է իսպանական Marca-ն։ Արգենտինան նվազագույն հաշվով առավելության էր հասել Պերուի թիմի նկատմամբ։

Հանդիպումից հետո Մեսին, բրազիլացի մրցավարին նայելով, ասել է․ «Ամեն անգամ մեր հանդիպումներում այս մրցավարը նման բաներ է անում, կարծես՝ նա հատուկ է անում»։

Ամերիկայի գավաթի այս տարվա խաղարկության քառորդ եզրափակիչում Էկվադորին 3։0 հաշվով հաղթելուց հետո եւս բրազիլացիները դժգոհել էին Վիլտոն Սամպայոյի մրցավարությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում