00:45  ,  15 հոկտեմբերի, 2021

Բենզեմա․ Մանկուց մտածել եմ «Ոսկե գնդակի» արժանանալու մասին

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման պատմել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին ձգտելու մասին։

«Այդ մրցանակը ցանկանում են ստանալ բոլոր ֆուտբոլիստները։

Ես էլ մանկուց մտածել եմ «Ոսկե գնդակի» արժանանալու մասին։ Եթե ինչ-որ չափով մոտ եմ դրան, ապա թիմակիցներիս շնորհիվ»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է RTVE-ն։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բենզեման մասնակցել է 8 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Իսպանական Marca-ն անցկացրել է հարցում, թե ով պետք է այս տարի դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Բենզեման ստացել է ձայների 38 տոկոսը՝ 1 տոկոս գերազանցելով ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։ Երրորդ տեղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին է՝ 14 տոկոս։

France Football-ը հոկտեմբերի 8-ին հրապարակել էր տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցուցակը։ Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։

Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Մեյսոն Մաունթ («Չելսի», Անգլիա), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջորջո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա),Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Սիմոն Կյաեր («Միլան», Դանիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակու («Չելսի», Բելգիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Ժերար Մորենո («Վիլյառեալ», Իսպանիա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Լուիս Սուարես («Աթլետիկո», Ուրուգվայ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս